Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԱ-2014-ի խմբային փուլի Ուրուգվայ – Իտալիա (1:0) խաղից հետո իտալացիների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին հրաժարական է տվել:
Իտալական լրատվամիջոcցների փոխանցմամբ, Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնին հավակնում են Ռոբերտո Մանչինին, Մասիմիլիանո Ալեգրին, Լուչիանո Սպալետտին և Ալբերտո Ձակերոնին, ով ընթացիկ աշխարհի առաջնությունից հետո ամենայն հավանականությամբ կլքի Ճապոնիայի գլխավոր մարզչի պաշտոնը: Մնացած մասնագետները ներկայումս գործազուրկ են: