Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 4 մարդ
Հնդկաստանում գնացքի վագոններ են գծերից դուրս եկել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 8֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Times of India֊ն թերթը։
Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել երկրի արևելյան մասում գտնվող Չխապրա քաղաքի շրջանում։ Գծերից դուրս է եկել 11 վագոն։
«Մեքենավարի խոսքով, պայթյունի ձայն է լսվել։ Գնացքը կանգնեցվել է վագոնների կողմից աղմուկի լսվելուց հետո»,֊ հայտարարել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։
Ներկայումս ոստիկանության աշխատակիցները պարզում է գնացքի պայթյունի իրականացման վարկածը։