Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 96-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի հյուսիսում ուղևորատար գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 96-ի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Վիրավորերի թիվը գերազանցում է 150-ը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/11/20/101742/]Հիշեցնենք[/url], որ Հնդկաստանի հյուսիսում՝ Պուկարյան քաղաքում, ուղևորատար գնացքը դուրս էր եկել գծերից:
Միջադեպի հետևանքով զոհերի թիվը կազմում էր 60, իսկ վիրավորներինը՝ ավելի քան 100 մարդ: Տեղի իրավապահները հայտում էին 150 վիրավորի մասին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի էր ունեցել երկաթգծերի խափանման հետևանքով:
Հնդկաստանի Ներքին գործերի նախարար Ռաջաթհ Սինգհը ցավակցություն էր հայտնել զոհերի ընտանիքներին:
**
14:40
Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 108-ի, կա ավելի քան 200 վիրավոր: