211652_close_icon

Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

views-count280 դիտում article-date 22:40 07-02-2026
Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Xinhua լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանության պաշտոնյային։

Պաշտոնյայի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել Նյու Դելին և Ուտար Պրադեշը կապող մայրուղում։ Մայրաքաղաքից մեկնող ավտոբուսը կանգ է առել ճանապարհի եզրին, երբ մեծ արագությամբ ընթացող մեքենան բախվել է դրան։ Ուղևորները վթարի պահին դուրս են եկել ավտոբուսից, ինչի հետևանքով վեց մարդ տեղում մահացել է։

Նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ ևս երկու մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել։

Նմանատիպ նյութեր