Չեզարե Պրանդելլին լքում է Իտալիայի հավաքականը
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին ԱԱ-2014-ի խմբային փուլում Ուրուգվայի հավաքականից կրած պարտությունից հետո հրաժարական է տվել: Նշենք, որ իտալացիները այդ պարտությունից հետո դուրս մնացին աշխարհի առաջնությունից:
Պրադնելլին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2010 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո: Եվրո 2012-ին Պրանդելիին «Սկուադրա Աձուրայի» հետ հաջողվեց հասնել մինչև եզրափակիչ, որտեղ նրա թիմին 4:0 հաշվով ջախջախեց Իսպանիայի ընտրանին: