ՀԱՀ֊ում ավարտվել է հանքափորերի 5֊ամսյա գործադուլը
                        Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող պլատինի հանքերում ավարտվել է 5 ամիս ընթացող գործադուլը։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով արհմիության առաջնորդներին։
Ռյուստենբուրգ քաղաքում ընկերության հազարավոր աշխատակիցների առաջարկները կարդացել է Հանքափորերի արհմիության ասոցիացիայի առաջնորդ և շինարար Ջոզեֆ Մետանջվան։
Նա հայտնել է, որ մայիսի 24֊ին կստորագրվի նոր համաձայնագիր։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

