ԱՄՆ֊ում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
                        ԱՄՆ֊ի Ալյասկա նահանգի ափերից դեպի արևմուտք ընկած տարածքում 7,1 մագնտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գրանցվել է Փոքր Սիթքին կղզուց 19 կմ դեպի հարավ֊արևելք։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 93 կմ խորության վրա։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

