1 տարվա ընթացքում Ռուսաստանում գարեջրային ալկոհոլիզմը կրճատվել է երկու անգամ
                        Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալով`երկրում բավականին բարելավվել է մանկական ալկոհոլամոլության աստիճանը: 
Դա հաջողվել է`անչափահասներին ալկոհոլի վաճառքի սահմանափակման մասին օրենքի ընդունման եւ գարեջրի`ալկոհոլային խմիչքների շարքին դասելու արդյունքում: 
1 տարվա ընթացքում Ռուսաստանում գարեջրային ալկոհոլիզմը կրճատվել է երկու անգամ: Բացի այդ, 1 տարում ծխախոտի օգտագործումն էլ  նվազել է 16 տոկոսով: 
Ծխախոտի մասին օրենքով էլ արգելվում է ծխախոտի գովազդը եւ հովանավորչությունը, իսկ մինչ այդ օրենքով ամրագրված էր, որ արգելված է ծխելը մարզադաշտերում, կրթական հաստատություններում, խանութներում, պոլիկլինիկաներում, վերելակներում, ինքնաթիռներում, մանկական հրապարակներում:  
Իսկ այս տարվա հունիսի 1-ից արգելված է ծխելը նաեւ գնացքներում, նավերում եւ հասարակական սննդի հաստատություններում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

