211652_close_icon
views-count19395 դիտում article-date 09:36 25-12-2016

Ավտովթար Երևանում. «Ալմաստ» գործարանի մոտ բախվել են «Լաբիրինթ» գարեջրային ռեստորանների ցանցի Volkswagen-ը, Opel-ը և մեկ այլ Volkswagen. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտ, բախվել են Opel մակնիշի 22 DQ 900 համարանիշի, Volkswagen մակնիշի 34 SP 648 համարանիշի և Volkswagen passat մակնիշի 88 VA 885 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ի վարորդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen մակնիշի 34 SP 648 համարանիշի ավտոմեքենան պատկանում է «Լաբիրինթ» գարեջրային ռեստորանների ցանցին: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վարորդիների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր