ԵՄ֊ը պատժամիջոցներ է սահմանել սիրիացի նախարարների դեմ
                        Եվրամությունը պատժամիջոցներ է սահմանել մարդու իրավունքների խախտման մեջ կապ ունեցող 12 սիրիացի նախարարների դեմ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Այսօր ԵՄ֊ի ղեկավարությունը սառեցրել է Սիրիայի կառավարության 12 նախարարների հաշիվները և արգելել մուտքի վիզայի տրամադրումը։ Նախարարների անունները կհրապարակվեն երեքշաբթի՝ ԵՄ֊ի պաշտոնական կայքում։ 
Հիշեցնենք, որ ԵՄ֊ը մայիսի վերջին երկարաձգել էր Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցների ժամկետը մինչև 2015 թվականի հունիսը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

