250 հայ ընտանիք վերադարձել է Քեսաբ
Հույն ուղղափառ եկեղեցու երիտասարդությունը օգնության ձեռք է մեկնել Քեսաբ վերադարձած հայ ընտանիքներին: Քեսաբի հայ Կաթողիկե եկեղեցում բոլոր ընտանիքներին օգնության փաթեթներ են բաժանել: Փաթեթների մեջ առաջին անհրաժեշտության պարագաներ են: 250 հայ ընտանիք վերադարձել է Քեսաբ: Բնակավայրում վերականգնվել է էլեկտրականությունն ու ջրամատակարարումը: Սա նշանակում է, որ մյուս հայ ընտանիքները ևս կարող են վերադառնալ Քեսաբ:
[url=http://www.armnewstv.am/news/30010]armnewstv.am[/url]