211652_close_icon
views-count2278 դիտում article-date 22:35 15-06-2014

Քեսաբահայերը վերադառնում են Քեսաբ. Tert.am

Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքը Ալ Քաիդա խմբավորման հետ կապ ունեցող գրոհայիններից ազատագրելուց հետո քաղաքում այլևս հարյուր տոկոսանոց անվտանգություն է և քաղաքում առանձնապես մեծ ավերածություններ չկան: Այս մասին[url=http://www.tert.am/am/news/2014/06/15/Kesab-return/] Tert.am[/url]-ին հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով մեր զրույցից առաջ խոսել էր Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ: «Ես կարող եմ բերել իր խոսքը, ասում է՝ հարյուր տոկոսանոց ապահովություն է, ավերածություններ չկան, մենք վերադառնում ենք»,- ասաց Հրանուշ Հակոբյանը, ով մեր զրույցի ժամանակ հուզմունքից և ուրախությունից արտասվում էր: Քեսաբի քաղաքապետը հայտնել է, որ արդեն սկսվել է քեսաբահայերին Լաթաքիայից բերելու գործընթացը: «Ասացի՝ շատ են ավիրե՞լ-թալանել, ասաց՝ չէ, իմ տանից մենակ հեռուստացույցն են թալանել»,- Սիրայի քաղաքապետի հետ զրույցի մի պատառիկ վերապատմեց Հրանուշ Հակոբյանը: Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2014/06/15/Kesab-return/]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր