Մարդաբանները նոր փաստեր են իմացել նեանդերթալյան մարդկանց էվոլյուցիայի մասին
                        Հետազոտողների միջազգային խումբը նեանդերտալցիների (Հոմո ցեղի անհետացած ներկայացուցիչներ)  մոտ հայտնաբերել է մարդկանց ավելի հին տեսակների գծեր և ժխտել նրանց էվոլյուցիայի մասին ընդունված պատկերացումները: 
Գիտնականներին դա հաջողվել է՝ մանրակրկիտ ուսումնասիրելով 17 գանգ` հայտնաբերված իսպանական Սիերրա դե Ատապուերկայում: Դրանք հայտնաբերվել են այսպես կոչված Ոսկորների ճեղքվածքում: 
Հնարավոր է դարձել ապացուցել, որ նեանդերթալներն իրենց յուրահատկությունները ձեռք են բերել ոչ միանգամից, դա եղել է երկար ժամանակահատվածի ընթացքում: Այդ մասին վկայում են նաեւ գտնված գանգերը:
 Ուսումնասիրելով դրանք, կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվել նեանդերթալների գանգի ձեւը եւ ծամողական համակարգը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

