Պուտինն Իրաքին ռազմական օգնություն կտրամադրի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկին ռազմական օգնություն տրամադրել։ Այս մասին հայտնել են Իրաքում գտնվող դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է Ynet֊ը։
Իրաքի իսլամիստական ապստամբների հակազդման համար ՌԴ նախագահը խոստացել է Բաղդադ ռազմական օգնության խմբաքանակ ուղարկել։
«Օգնությունն արդեն մոտ օրերս կժամանի։ Դրանում ներառված են ռազմական ինքնաթիռներ, զինված ցամաքային տրանսպորտային միջոցներ և ռազմաթերք»,֊ գրում է Al-Mustaqbal պարբերականը։