715 դիտում
11:00 21-06-2014
Արցախի նախագահը շնորհավորել է բուժաշխատողների տոնը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի բուժաշխատողներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Արդեն բարի ավանդույթ է դարձել մեր երկրում նշել այս տոնը` որպես արժեւորումն այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի, որ իրականացնում եք դուք, աշխատանք, որը պահանջում է բարձր արհեստավարժություն ու մարդկային որակներ: Սրտացավությունը, հոգատարությունն ու կարեկցանքը ձեր առօրյայի պարտադիր մասն են կազմում եւ ոչ պակաս կարեւոր են համապատասխան մասնագիտական պատրաստվածությունից:
Ես ուզում եմ խորին երախտագիտության խոսքեր հղել Արցախի վաստակաշատ բուժաշխատողներին` ամենօրյա քրտնաջան ու հայրենանվեր ծառայության համար, հատկապես նրանց, ովքեր մեզ պարտադրված պատերազմի դաշտում անօրինակ հերոսություն ու սխրանք ցուցաբերեցին, համակարգի երիտասարդ աշխատակիցներին, ովքեր, շարունակելով իրենց նախորդների լավագույն ավանդույթները, պետք է ամեն ինչ անեն դրանք պահպանելու ու զարգացնելու ուղղությամբ:
Առողջապահության ոլորտը մեր ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրամասերից մեկն է, այդ իսկ պատճառով առանձնահատուկ տեղ է հատկացվում նրա առջեւ ծառացած խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում` ուղղված բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավմանն ու տեխնիկական վերազինմանը, ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների աճի ապահովմանը, աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը: Այդ ամենն արվում է հանուն մեկ նպատակի` հանրապետության բնակչության բուժսպասարկման եւ բուժօգնության մակարդակի շարունակական բարձրացման, մարդկանց առողջության պահպանման:
Թանկագին բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք»:
Նմանատիպ նյութեր
1369 դիտում
14:59 27-03-2021
Թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է. ՀԹԳՄ նախագահը շնորհավորել է գործընկերների մասնագիտական տոնը
1755 դիտում
15:31 04-08-2015
Արցախի փոխվարչապետը շնորհավորել է կադաստրի աշխատակիցների մասնագիտական տոնը
Այս բաժնից
433 դիտում
20:05 23-09-2024
Սուդանում շուկայի հրետանային գնդակոծության հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 61 մարդ
427 դիտում
19:52 23-09-2024
Առաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ Բլինկեն
445 դիտում
19:00 23-09-2024
Հարիսը նախընտրական արշավի վրա օրական 5 միլիոն դոլար ավելի է ծախսում, քան Թրամփը. Bloomberg