211652_close_icon
views-count3798 դիտում article-date 10:20 05-10-2020

Քաջ հայորդիները, սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում. ԱՀ նախագահը շնորհավորել է ուսուցիչների տոնը

Այսօր ձեր մասնագիտական տոնն է, ՀՀ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ուսուցիչներին: «Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր: Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը»,- գրել է նա: Նա նշել է նաև, այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ. «Խաղաղություն ձեզ, մեր ժողովրդին ու Հայրենիքին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր