211652_close_icon

Սեմյոնովկա գյուղն ավիահարձակման է ենթարկվել

views-count2267 դիտում article-date 11:09 21-06-2014
Դոնեցկի մարզի Սեմյոնովկա գյուղն Ուկրաինայի ավիացիայի կողմից հարձակման է ենթարկվել։ Ինչպես ITAR-TASS-ի թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել են Սլավյանսկի աշխարհազորայինների ներկայացուցիչները, ավիահարձակումը գրանցվել է տեղական ժամանակով 02։00֊ին։ «Սոմյոնովկան ավիահարձակման է ենթարկվել։ Կիրառվել են բռնկվող ռումբեր»,֊ գործակալությանը հայտնել է զրուցակիցը։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել։ Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության մամլո ծառայությունում այդ լուրն դեռ չեն հաստատել։

Նմանատիպ նյութեր