211652_close_icon
views-count16973 դիտում article-date 13:56 19-08-2014

Սեմյոնովկա գյուղում Mitsubishi-ն 80 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 34 DR 421 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Սեմյոնովկա ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում; Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել Սեմյոնովկայի բնակիչները՝ գյուղապետ Դավիթ Մնացականյանի գլխավորությամբ և օպերատիվորեն ժամանած Սևանի հրշեջ-փրկարարներն ու Սևանի և Դիլիջանի հիվանդանոցների շտապ բուժօգնության բրիգադները, որոնք վիրավորներին արագ տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ, ով շտապօգնության ավտոմեքենաներին ուղեկցել է հիվանդանոց, որպեսզի նրանք խցանման մեջ չհայտնվեն, քանի որ հետաքրքրասեր քաղաքացիները կանգնում էին վթարի վայրում: Այս պահին տարածքի ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Մուրադ Պողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գյուղապետն ու գյուղացիները ֆոտոլրագրողի միջոցով խնդրեցին Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանին, որպեսզի մինչև Դիլիջանի թունելի կապիտալ վերանորոգման ավարտը նշված հատվածում ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն կատարեն, քանի որ վարորդները «խամ» են այդ ճանապարհներին, իսկ որոշ հատվածներ ոլորանապտույտ են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր