Սլավյանսկն ու Կրամատորսկը ավիահարձակման են ենթարկվել
Սլավյանսկում և Կրամատորսկում լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություններ են սկսվել։ Այս մասին հայտնում է «ОстроВ» պարբերականը։
«Սլավյանսկում և Կրամատորսկում լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություններ են սկսվել։ Գրոհայինների ուղղությամբ ավիահարձակում է իրականացվում»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բջջային կապը ծանրաբեռնվածության պատճառով անհետանում է։
Ըստ «ОстроВ»֊ի աղբյուրների տվյալների՝ լեռնային շրջաններում աշխատում են «Գրադ» տեսակի հրթիռային կայաններ։