1128 դիտում
00:20 21-06-2014
Նյու Յորքում կօրինականացնեն «բժշկական մարիխուանան»
ԱՄՆ Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, ինչպես նաև նահանգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հինգշաբթի օրը հրապարակել են իրենց մշակած օրինագիծը, որով նախատեսվում է օրինականացնել մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով:
Ավելի քան 5 ամիս տևած բուռն բանավեճերից հետո կազմված փաստաթղթի համաձայն` թմրամիջոցի վաճառքի իրավունքը կտրամադրվի 5 մասնավոր ընկերությունների, որոնք այս գործառույթը կիրականացնեն նահանգի բժշկական իշխանությունների վերահսկողության ներքո:
Կթույլատրվի թմրանյութը դուրս գրել մի շարք հիվանդություններով, այդ թվում՝ էպիլեպսիայով, ՁԻԱՀ-ով և նեյրոպատիայով տառապող մարդկանց համար:
Ըստ օրինագծի՝ նրանց թույլատրվում է մարիխուանա օգտագործել որպես սնունդ, ինչպես նաև գոլորշիացման միջոցով: Թույլատրելի է միայն այն թմրամիջոցի գործածությունը, որն աճեցվել և մշակվել է նահանգի սահմաններում:
Միաժամանակ, կրկին արգելվում է մարիխուանա ծխելը: Ծրագրի գործունեությունը հնարավոր է դադարեցնել ցանկացած պահի՝ նահանգապետի հրահանգով:
Նմանատիպ նյութեր
640 դիտում
12:16 20-06-2014
Նյու Յորքում կրինականացնեն «բժշկական մարիխուանան»
4322 դիտում
12:05 20-01-2017
Նյու Յորքում Թրամփի դեմ բողոքի ցույցի են ելել հոլիվուդյան աստղերն ու Նյու Յորքի քաղաքապետը
1324 դիտում
20:45 20-01-2014
ԱՄՆ նախագահի կարծիքով մարիխուանան ալկոհոլից ավելի անվտանգ է
Այս բաժնից
805 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
877 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1387 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով