Նյու Յորքում կրինականացնեն «բժշկական մարիխուանան»
ԱՄՆ Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, ինչպես նաև նահանգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հրապարակել են իրենց մշակած օրինագիծը, որով նախատեսվում է օրինականացնել մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով:
Ավելի քան 5 ամիս տևած բուռն բանավեճերից հետո կազմված փաստաթղթի համաձայն` թմրամիջոցի վաճառքի իրավունքը կտրամադրվի 5 մասնավոր ընկերությունների, որոնք այս գործառույթը կիրականացնեն նահանգի բժշկական իշխանությունների վերահսկողության ներքո:
Կթույլատրվի թմրանյութը դուրս գրել մի շարք հիվանդություններով, այդ թվում՝ էպիլեպսիայով, ՁԻԱՀ-ով և նեյրոպատիայով տառապող մարդկանց համար:
Ըստ օրինագծի՝ նրանց թույլատրվում է մարիխուանա օգտագործել որպես սնունդ, ինչպես նաև գոլորշիացման միջոցով: Թույլատրելի է միայն այն թմրամիջոցի գործածությունը, որն աճեցվել և մշակվել է նահանգի սահմաններում:
Միաժամանակ, կրկին արգելվում է մարիխուանա ծխելը: Ծրագրի գործունեությունը հնարավոր է դադարեցնել ցանկացած պահի՝ նահանգապետի հրահանգով: