Իսրայելի սահմանի մոտ պայթյուն է որոտացել․ զոհվել է ՀԱՄԱՍ֊ի 5 գրոհային
Իսրայելի սահմանի մոտ՝ թունելում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ խմբավորման ավելի քան 5 գրոհային։ Այս մասին հայտնել է Mignews.com֊ը։
«Սագիրա թաղամասում հակառակորդի ակտիվության հետևանքով զոհվել են 5 շիհիդներ»,֊ ասվում է հայտարարության մեջ։
Ըստ ՀԱՄԱՍ֊ի անվտանգության ուժերի աղբյուրի հաղորդման՝ մահվան պատճառը իսրայելական սահմանի թունելում տեղի ունեցած պայթյունն ու փլուզումն է։ Թունելի փլուզման ժամանակ այնտեղ 12 գրոհայինն է եղել։