Ծերունական թուլամտությունը մեծ խնդիր է. Քեմերոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է դեմենցիայի՝ ծերունական թուլամտություն հայտնի հիվանդության հետազոտության ֆինանսավորման ավելացման մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ըստ Քեմերոնի խոսքերի՝ այդ հիվանդությունը «մարդկության մեծագույն թշնամին» է։
Այժմ, նրա խոսքով, այդ խնդրի հետազոտության համար ամեն տարի ծախսվում է 50 մլն ֆունտ(85 մլն դոլար) այն դեպքում, երբ քաղցկեղի ուսումնասիրման համար տարեկան ծախսվում է 590 մլն ֆունտ(1 մլրդ դոլար)։