211652_close_icon
views-count29065 դիտում article-date 16:03 17-01-2014

Մարտի 1-ի գործով տուժած ճանաչված և այժմ կաշառքի փաստով կալանավորված նախկին քննիչ Էդգար Պետրոսյանի դատը վարելու է Մնացական Մարտիրոսյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը, որով մեղադրյալ է համարվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննկան վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Էդգար Պետրոսյանը, ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն հայտնի է, որ դատավորը լինելու է Մնացական Մարտիրոսյանը, ով ժամանակին մարտի 1-ի հայտնի դեպքերի արդյունքում կալանավորված մի քանի անձանց ազատազրկման է դատապարտել, իսկ քննիչ Է. Պետրոսյանը տուժող էր ճանաչվել: Այժմ դատավոր Մ. Մարտիրոսյանը պետք է դատապարտի նախկին «տուժող» Է. Պետրոսյանին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2013 թվականին Է. Պետրոսյանը մերկացվել էր խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու մեջ: Լուսանկարը՝ Ռուզան Մինասյանի

Նմանատիպ նյութեր