ԱԱ-2014. Ուրուգվայ – Անգլիա. վիճակագրություն
Ուրուգվայի և Անգլիայի հավաքականները միմյանց հետ հանդիպել են 10 անգամ, որից 4 անգամ հաղթել են լատինամերիկացիները, 3 անգամ անգլիացիները և 3 դեպքում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Գնդակների տարբերությամբ 13-10` ի հօգուտ Ուրուգվայի ընտրանու:
Հավելենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության D խմբի առաջին խաղում կմրցեն Ուրուգվայի և Անգլիայի հավաքականները: Խաղը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 23:00-ին:
