ԱՄՆ֊ում մահացել է ջազային հայտնի դաշնակահար Հորաս Սիլվերը
ԱՄՆ֊ի Նյու Յորք նահանգում 85 տարեկան հասակում մահացել է հայտնի ջազային երաժիշտ և կոմպոզիտոր Հորաս Սիլվերը։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։
Սիլվերն եղել է հարդ-բոպ ոճի ամենավառ երաժիշտներից մեկը։ Նա
իր երաժշտական կարիերան սկսել է որպես սաքսոֆոնիստ։ 50֊ականներին Նյու Յորք տեղափոխվելուց հետո նա սկսել է դաշնամուր նվագել լեգենդար ջազային Blue Note ակումբում։
Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են Song for my Father-ը, The Preacher-ը և Filthy McNasty-ն։