211652_close_icon
views-count3039 դիտում article-date 21:52 22-07-2020

ԱՄՆ-ում մահացել է բրիտանացի ջազային երգչուհի Էննի Ռոսը

89 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երգչուհի, դերասանուհի Էննի Ռոսը։ Նա հանդես է եկել Lambert, Hendricks & Ross ջազային եռյակի կազմում, որը Ռոսի մասնակցությամբ 7 ալբոմ է թողարկել։ 1962 թվականին Էննին հեռացել է կոլեկտիվից և գիշերային ակումբ բացել Լոնդոնում։ 1943 թվականին իր առաջին դերն է խաղացել «Ներկայացնելով Լիլի Մարսը» լիամետրաժ կինոնկարում։ Ռոսին հանդիսատեսը հիշում է նաեւ «Կարճ մոնտաժ», «Նետիր մայրիկին գնացքից», «Քիթի սրահ», «Յանկի», «Խաղացողը», «Սուպերմեն-3» և այլ ֆիլմերով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր