Սիրիական ավիացիայի հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ
Սիրիական բանակի ավիահարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 7 փոխստական, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Ըստ իրավապաշտպանների տվյալների՝ բանակը մարտական ուղղաթիռներ է գործի դրել Դերա քաղաքի վրա հարձակման ժամանակ, որտեղ վերջին ժամանակներս կատաղի մարտեր էին ընթանում։
Իրավապաշտպաններ հաստատում են, որ ավիահարձակման նպատակը փախստականների ճամբարն է եղել։