5784 դիտում
18:35 10-04-2017
«Ջի Էմ հոլդինգ» ընկերությունը ճանաչվել է «Արցախգազ» ՓԲԸ բաժնետեր
Այսօր՝ ապրիլի 10-ին, տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախգազ» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը:
Մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել մեկ հայտ՝ «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ կողմից, որն էլ մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող:
Ընկերության լիազոր ներկայացուցիչ Աշոտ Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է մրցույթի պահանջներին ու պայմաններին համապատասխան առաջարկություններ ու տվյալներ, համաձայն որոնց՝ ընկերությունը պարտավորվում է «Արցախգազ» ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ 505 մլն դրամի ներդրում, աշխատավարձի ֆոնդը չկրճատել ու նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ սակագները չբարձրացնել և այլն:
Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթել ընկերությանը՝ հանրապետության համար կարևոր նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում:
[b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
976 դիտում
13:31 17-06-2014
«Արցախգազ»-ի աշխատակիցների աշխատավարձը կարող է 20%-ով բարձրացվել
2085 դիտում
12:14 19-03-2022
Բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ»-ի ընդունման կետ. այն հասանելի կլինի բնակիչներին
Այս բաժնից
613 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
868 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին