5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Գվատեմալայում
Գվատեմալայի արևմտյան Ուեուետենանգո դեպարտամենտում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնել են երկրի իշխանությունները, տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։
Ըստ Գվատեմալայի Ազգային սեյսմոլոգիական ինստիտուտի տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 266 կմ դեպի արևմուտք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։