Գվատեմալայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվե
Գվատեմալայի հարավ֊արևմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տուժածներ և ավերածություններ չեն գրանցվել, փոխանցում է ITAR-TASS-ը։
Գվատեմալայի աղետների դեմ պայքարի Ազգային միության տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է մեքսիկական Չյապաս նահանգում՝ Սան Մարկոս դեպարտամենտից 44 կմ դեպի հյուսիս֊արևմուտք։
Ըստ Գվատեմալայի սեյսմոլոգների տվյալների՝ երկրաշարժի ցնցումների պատճառը Մեքսիկայի արևմտյան մասում տեղի ունեցած 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկարշարժն է։