5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում
Ճապոնիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Իվակի քաղաքից 18 կմ դեպի հյուսիս֊արևելք, հիպոկենտրոնը՝ 39 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չկան։