1866 դիտում
16:52 11-05-2014
Քեսաբահայերը գալիս են Հայաստան՝ վերադարձի հույսով. տեսանյութ
Քեսաբցիներ են: Եթե ոչ ամեն օր, շաբաթվա մեջ գոնե մի քանի անգամ հանդիպում են: Հավաքվում են ընտանիքներով, ընկերներով, քննարկում Քեսաբում տիրող իրավիճակը, պատրաստվում դիմավորել ու արդեն իրենց անցած ճանապարհը ցույց տալ Հայաստան եկող քեսաբահայերին: Ասում են` Հայաստանում էլ են փորձում պահպանել այն կապն ու միասնականությունը, ինչպես Քեսաբում էր: Չնայած այստեղ իրենց օգնում են հասարակական կազմակերպությունները, Սփյուռքի նախարարությունը, պետական աջակցություն էլ են ստանում, բայց իրավիճակը Քեսաբում կայունանալու կամ կարգավորվելու դեպքում կվերադառնան:
Սերժն արդեն տևական ժամանակ Երևանում է, բայց ամեն օր կապ էր պահպանում այնտեղ գտնվող իր ընտանիքի ու ընկերների հետ: Մոտ օրերս նրանք էլ Հայաստանում կլինեն: Օրեր առաջ Հայաստան է եկել քեսաբահայ երկու ընտանիք: Նրանք ժամանակավորապես օթևանել էին հյուրանոցում, բայց «Քեսաբ» հայրենակցական միավորում հասարակական կազմակերպության օգնությամբ գտել են բնակարան ու աշխատանք: Կազմակերպության ներկայացուցչի խոսքով` վերջին օրերին Հայաստան է եկել քեսաբահայ հինգ ընտանիք:
Կազմակերպությունը օգնում է նրանց անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելիս, անգամ վճարում վարձակալած բնակարանների գումարը:
Նշանը ամեն օր, թե օնլայն, թե հեռախոսով շփվում է Քեսաբի հայրենակիցների հետ: Ամեն օր տեղեկանում է այնտեղ տիրող իրավիճակին: Վերջին անգամ մեկ-երկու օր առաջ է զրուցել: Ասում է` դրությունը Քեսաբում շարունակում է լարված մնալ, իսկ քեսաբահայերն էլ հնարավորության դեպքում լքում են տները:
Ոչ միայն հոգեկան աջակցություն, այլև գումարային օգնություն: Չնայած սուղ միջոցներին «Քեսաբ» հայրենակցական միավորումը պատրաստ է օգնել բոլոր քեսաբցիներին: Նույնիսկ Հայաստան եկող հյուրերը առաջինը դիմում են այս միավորմանը: Կազմակերպությունն էլ պատրաստ է ընդունել բոլոր բարերարների աջակցությունն ու օգնությունը, քեսաբահայերին սատարելու համար:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27667]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2275 դիտում
22:35 15-06-2014
Քեսաբահայերը վերադառնում են Քեսաբ. Tert.am
1319 դիտում
22:40 17-09-2014
Շուրջ 10 տարի բնակարան ստանալու հույսով. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
469 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
589 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր