Կիևում ռուսական գազի շուրջ բանակցությունները հետաձգվել են
Կիևում ռուսական գազի համար բանակցությունները հետաձգվել են: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, Ուկրաինայում Եվրոպական միության դեսպան Յան Տոմբինսկին և եվրահանձնաժողովի անդամ Գյունտեր Էտինգերը լքել են կիևյան հյուրանոցը, որտեղ ընթանում էին բանակցությունները:
Ըստ աղբյուրի խոսքերի՝ Էտինգերը ուղևորվել է ՈՒկրաինայի վարչապետ Յացենյուկի հետ խորհրդակցելու: Նշվում է նաև, որ բանակցություններն ավելի ուշ շարունակվելու են: