Շաբաթներ առաջ Երևանում՝ ողբերգական հրդեհի հետևանքով, որտեղ հրշեջները հայտնաբերել էին մոր ու դստեր մարմինները, հիմա էլ այդ շենքի լիազորը բնակիչներին ստիպում է լքել իրենց բնակարանները, որոնց համար մարդիկ մեծ գումարներ են վճարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Կենտրոնական զինվորական հավաքակայանի հարևանությամբ գտնվող Արարատյան փողոցի 90 շենքը, որը նախկինում եղել է առևտրի տեխնիկումի շենք, արդեն տասնյակ տարիներ բնակեցված է։ Տարիներ առաջ բնակիչները վճարել են խոշոր չափի գումարներ ըմբշամարտի և «ԿՈԽ» ազգային մարզաձևի զարգացման բարեգործական հիմնադրամի ղեկավար Աշոտ Ավանեսյանին, ով նրանց խոստացել է, որ 3-6 ամսվա ընթացքում կլուծի նաև սեփականության վկայականի հարցերը, սակայն հարցը մինչև օրս մնում է օդում կախված։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մի քանիսը, որոնցից Ա․ Ավանեսյանը պահանջել է ազատել բնակարանը, ասացին․ «Մենք այն բնակիչներն ենք, ովքեր դիմել են դատարան, որպեսզի սեփականության իրավունք ձեռք բերեն, բայց նա մեզ ասում է, որ ազատենք բնակարանը, քանի որ այն արդեն նոր տեր ունի։ Այդ մարդու հետ լեզու գտնել չի լինում, նա անընդհատ հայհոյում է, ասում, որ ինքը շատ փող ունի և ինչ ուզի կանի։ Մենք այս տարածքում տարիներ առաջ տուն կառուցեցինք, բայց հետո պարզվեց, որ տարածքը, որի դիմաց մենք այդքան մեծ գումար ենք վճարել, պատկանում է «Դոմուս»-ին։ Խնդրում ենք, որ իրավապահ կառույցները, դատական համակարգը արդար որոշում կայացնի և մեզ տրամադրեն անշարժ գույքի վկայականներ, քանի որ մենք վճարումները կատարել ենք Աշոտ Ավանեսյանին։ Չենք ուզում այս ձմռան ցրտին հայտնվել բաց երկնքի տակ, քանի որ հեշտ չենք աշխատել այդ հազարավոր դոլարները, որ վճարել ենք Ա․ Ավանեսյանին»։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 6-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։
Մինչ դեպքի վայր էին ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի դեմ փորձել էին պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, որից հետո երկրորդ հարկի աստիճանների մոտ, ապա ննջասենյակում՝ մահճակալի կողքին հայտնաբերել են ծխահարված դիեր։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի և Մանվել Թամրազյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս Գազ», Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։ Տեղում պարզվել է, որ բնակարանը գազաֆիկացված չէ։
Ժամանել էին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Խաչատրյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածները նշված տան բնակիչներ 74-ամյա Անուշ Բ․-ն և 44-ամյա Լիլիթ Հ․-ն են։
Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ մահացածները մայր ու դուստր են։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հրդեհի վայրի տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։