Չինաստանում մոտ 300 երեխա թունավորվել է կապարից
Չինաստանի Խունան նահանգում գրանցվել է մոտ 300 երեխայի զանգվածային թունավորում: Պատճառը մոտակայքում գտնվող քիմիական գործարանն է:
Երեխաների օրգանիզմում, ինչպես նշվում է, հայտնաբերվել է ինքնազգացողության վերաբերյալ բազմաթիվ բողոքներ, որը ապացուցում է կապարի պարունակությունն օրգանիզմում:
Բժիշկների գնահտամամբ՝ հետազոտված երեխաների արյան մեջ միջինը երեք անգամ ավել ծանր մետաղ էր պարունակվում: Հավանական աղբյուր է համարվում քաղաքին մոտ գտնվող «Մեյլուն քիմիական նյութեր» ձեռնարկությունը, որը կեղտաջրեր է բաց թողել կամ վնասակար նյութեր արտանետել: Ինչպես հայտնում է «Սինհուան» itar-tass.com-ին` այս պահին այնտեղ ստուգումներ են անցկացվում, և պարզվել է, որ գործարանը չի աշխատում:
Կապարի ավել պարունակությունն օրգանիզմում կարող է նյարդային եւ վերարտադրողական համակարգերի լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ, արյան ճնշման բարձրացման հանգեցնել:
Աղբյուրը` http://itar-tass.com/