ԱՄՆ-ն Սիրիայից հազար զինվորական կտեղափոխի Իրաք՝ պայքարելու ԻՊ-ի դեմ
Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը հայտարարել է, որ շուրջ 1000 ամերիկացի զինվորականներ Սիրիայի հյուսիս-արևելքից կտեղափոխվեն Իրաքի արևմտյան շրջաններ, որտեղ կպայքարեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ։
Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ ներկայիս ծրագիրըն իրագործելու համար կպահանջվեն ոչ թե օրեր, այլ շաբաթներ։
«Ներկայիս պլանը ներառում է ամերիկացի զինվորականների վերատղակայումը Իրաքի արևմտյան հատված»,-ասել է Էսփերը։