Մարիուպոլում գնդակոծման հետևանքով զոհվել է 3 սահմանապահ
Մարիուպոլում ռազմական տեխնիկայի շարասյան գնդակոծման հետևանքով զոհվել է ավելի քան 3 ուկրաինացի սահմանապահ, ևս 4֊ը վիրավոր են։ Այս մասին փոխանցում է INTERFAX֊ը՝ հղում անելով Ուկրաինայի սահմանապահ ծառայության տվյալներին։
Ինչպես մանրամասնել է գերատեսչության մամլո ծառայության ղեկավար Օլեգ Սլոբոդյանը, հարձակումն իրականացվել է այսօր առավոտյան։