Պորոշենկոյի վարչակազմի շենքում ռումբ է հայտնաբերվել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Կիևում գտնվող վարչակազմի շենքի մուտքերից մեկում ինքանշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «ՈւՆԻԱՆ»-ը։
Ռումբը բաղկացած է եղել մի քանի նռնակներից, հավելյալ պայթուցիկ բաղադրիչներից և բջջային հեռախոսից։
Ռումբը տեղադրած տղամարդուն նկատել են, սակայն նրան հաջողվել է դեպքի վայրից փախչել՝ չհասցնելով ռումբը պայթեցնել։