Նպատակ են ունեցել հրադադարից առաջ գրավել Հադրութը, բայց այսօր Հադրութի ղեկավարը վարչակազմի շենքում է. Արայիկ Հարությունյան
Ադրբեջանը հոկտեմբերի 10-ի ժամը 12-ի հումանիտար հրադադարից ժամեր առաջ փորձել է գրավել Հադրութ քաղաքը։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Հաջողվել է նրանց դիվերսիոն խմբերը մտցնել Հադրութ քաղաք և Հադրութի մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ, բայց արդյունքում մեզ հաջողվել է վերաձևավորվել, վերաձևակերպվել, վերադասավորվել և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչական շենքում։ Րոպեներ առաջ հետը կապ եմ ստեղծել ու եկել»,-ասաց Արայիկ Հարությունյանը։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/10/11/1167209/]Հիշեցնենք[/url], որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին՝ առավոտյան տեղի է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը։