Չինաստանում լաստանավ է վթարի ենթարկվել․ տուժել է 20 մարդ
Չինաստանի Մակաո նավահանգստում լաստանավը պատնեշի հետ բախման հետևանքով տուժել է 20 մարդ։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS֊ը։
Չինաստանի այդ հատուկ շրջանի իշխանությունների հաղորդման համաձայն՝ տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Ներկայումս քննիչները պարզում են վթարի պատճառները։