211652_close_icon
views-count1698 դիտում article-date 13:53 13-06-2014

«Եվրամայդանի» ակտիվիստները գրոհում են Կիևի դատախազությունը

Կիևում «Եվրամայդանի» 20 ակտիվիստները գրոհում են Կիևի դատախազության շենքը։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով գերատեսչության մամլո ծառայությանը։ Նշվում է, որ ցուցարարները պահանջել են դատախազության լյուստրացիայի անցկացում։ Ակտիվիստները փորձում են ներխուժել դատախազության շենք։ Միաժամանակ, ըստ ուկրաինական ԶԼՄ֊ների հաղորդման, դատախազությանը պաշտպանում են «Աջ սեկտորի» ակտիվիստները։ Տուժածների մասին դեռ տվյալներ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր