Կիևի ակտիվիստները դաժան ծեծի են ենթարկել Օլեգ Ցարյովին
Ուկրիանայի նախագահի թեկնածու, Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Ցարյովը երկար ժամանակ ICTV հեռուսատաալիքում շրջափակված մնալուց հետո դուրս է եկել փողոց, որտեղ «մայդանի» ակտիվիստները նրան դաժան ծեծի են ենթարկել, հայտնում է УНН֊ը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ակտիվիստներն Օլեգ Ցարյովին և իր համախոհներին շրջափակել էին ICTV հեռուստաալիքի շենքում։
Ակտիվիստները հայտնել են, որ նրա մեքենայի մեջ հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգ, փամփուշտներ, սառը, հրազենային զենքի տեսակներ և զինվորական համազգեստ։