Կիևի մոտակայքում «Եվրամայդանի» մասնակցի դիակ է հայտնաբերվել
Կիևի մոտակայքում «Եվրամայդանի» մասնակցի դիակ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է УНН֊ը։
Ըստ տեղեկատվության, նրա այլանդակված մարմինը ինչ որ գյուղացիներ են գտել։
Դիակի հայտնաբերման լուրը հաստատել է նաև ակտիվիստ Նիկոլայ Լյախովիչը։
Ուկրաինայի ՆԳ նախարարությունում ստացված ինֆորմացիայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի արվել։