Հնդկաստանում կախված վիճակում ևս մեկ աղջկա են գտել
Հնդկաստանի Ութար-Պրադեշ նահանգում ծառից կախված ևս 1 աղջիկ է հայտնաբերվել։ Նրա ընտանիքի կարծիքով, աղջկան բռնաբարել են։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշենք, որ նույն նահանգում մայիսին կրկին կախաղան հանված 14 և 16 տարեկան աղջիկների էին գտել։ Քրեագիտական փորձաքննության տվյալներով, դեռահասները բռնաբարության են ենթարկվել, ապա կախաղան հանվել։