Մոսկվայից Վլադիկավկազ թռչող ինքնաթիռում ուղևոր է մահացել
ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվա-Վլադիկավկազ թռիչքի ժամանակ ուղևոր է մահացել, ինչի պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Այսօր առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվա-Վլադիկավկազ չվերթի ժամանակ` ուղևորներից մեկի առողջության կտրուկ վատթարացման պատճառով: Մինչ ինքնաթիռի վայրէջք կատարելը կինը մահացել է», - ասվում է զեկույցում:
Ինչպես հայտնում է աղբյուրը` քննիչները պարզում են դեպքի մանրամասները: