10329 դիտում
16:20 10-06-2014
Վնասազերծված նոր «բանդայի» նիստն էլ դեռ չսկսված կրկին հետաձգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց վերջերս վնասազերծված նոր բանդայի դատը:
Ինչպես դատարանից փոխանցում է SHAMSHYAN.com-ի թղթակցը դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ ամբաստանյալներից Կարեն Վարդանյանը այս նիստին պետք է ներկայացներ իր պաշտպանին, բայց քանի որ այս նիստին եւս ներկայացել էր առանց պաշտպանի , հետեւաբար նիստը հետաձգվեց: Նոր դատական նիստը նշանակվեց հունիսի 24-ին ժամը 14.00-ին:
Մինչեւ այդ նոր բանդայի պարագլուխ համարվող 28-ամյա Ռաֆայել Հարոյանի հայրը` Հարություն Հարոյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ որդուն ներկայացված մեղադրանքը շինծու է եւ վրեժխնդրության արդյունք: Իսկ բանկերի եւ տարադրամի փոխանակման կետերի թալանն իրականացրել է Տիգրան Հովհաննիսյանը՝ գողական «ռազբիրատներում» կրված պարտքերը մարելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Հայաստանում բանկեր եւ տարադրամի փոխանակման կետեր թալանած հանցախումբ է վնասազերծվել, որի 9 անդամներից 3-ը կանայք են, սակայն 4-ի դեմ է բանդիտիզմի հոդվածով մեղադրանք առաջադրվել:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: 28-ամյա Ռաֆայել Հարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքում գտնվող կազմակերպությունների տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով ստեղծել և անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա, որի կազմում 2012 թվականի սեպտեմբերին ընդգրկել է Տիգրան Հովհաննիսյանին, իսկ հետագայում մասնակիցների կազմը համալրելու համար բանդայում ընդգրկել է նաև Հայկ Կոջոյանին ու Կարեն Վարդանյանին։ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած հանցախմբի անդամները՝ կայուն, անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև փոխադարձ սերտ համագործակցությամբ առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբաշխմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի ու դրանց աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկավաղ հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։Կազմակերպված զինված խմբի հարձակումներր չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ բանդայի անդամներից Կարեն Վարդանյանը հանցակիցների սահմանազանցմամբ կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել մյուս անդամների դիտավորությամբ։ Ռաֆայել Հարոյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3 մասի 1 եւ 3-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 29-ամյա Տիգրան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության /այսուհետ՝ Բանկ/ հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել կնոջ՝ Էդիտա Արծրունի Ալիխանյանի հետ, ով, հանդիսանալով նույն բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե վերապահված գործառույթներից ելնելով՝ հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին։ Հանցավոր մտադրության համաձայն՝ Տիգրան Հովհաննիսյանն Էդիտա Ալեքսանյանի հետ խմբով, նախնական համաձայնությամբ, 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ։ Տիգրան Հովհաննիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 222 հոդվածի 2-րդ մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հայկ Կոջոյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 2-րդ մասով, 235 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Կարեն Վարդանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 2-րդ մասով, 235 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մնացական Սարգսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235 հոդվածի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Էդիտա Ալիխանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով, 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գոհար Գաբրելյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 181 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռնալը: Վահե Ստեփանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Մառլեն Մուրադյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-181 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2010 դիտում
15:32 05-07-2014
Վերջերս վնասազերծված նոր բանդայի անդամը «կաշին փրկելու» համար իր մեղքը բարդել է իր երեխաների կնքահոր վրա
2950 դիտում
09:41 30-10-2018
Սիրիայում հայկական առաքելությունը դեռ չսկսված՝ կարող է ավարտվել․ «Իրավունք»
Այս բաժնից
7912 դիտում
20:25 27-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (29.12.2024 թ․)