Սիրիայում հայկական առաքելությունը դեռ չսկսված՝ կարող է ավարտվել․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայաստանյան մի քանի փորձագետների և քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանի դրոշի ներքո Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկել:
Ամերիկացի պաշտոնյան ուղիղ ակնարկել է, որ սա վատ է և ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի, որ այն այնքան էլ հումանիտար առաքելություն չէր, այլ՝ ռազմական:
Ավելին՝ Բոլթոնը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանից է գալիս և այնտեղից ստացել է հավաստիացումներ, որ նախաձեռնությունը բխել է Հայաստանից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]