Եգիպտոսի վարչապետը հրաժարական է տվել
Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլաբը հայտնել է, որ Եգիպտոսի կառավարությունը երկրի նորընտիր նախագահի Աբդելա Ֆաթահ աս Սիսիի պաշտոնի ստանձման հետ կապված հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Միաժամանակ, ըստ ԶԼՄ֊ների տվյալների, Մահլաբն ու կառավարության մի շարք նախարարներ կմնան իրենց պաշտոններում։
Հիշեցնենք, որ հունիսի 8֊ին Եգիպտոսի Գերագույն սահմանադրական դատարանում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Աբդելա Ֆաթահ աս Սիսիի երդմնակալության արարողությունը։