Մարիուպոլն ուժայինների վերահսկողության տակ է․ ՆԳՆ
Ուկրաինայի ՆԳՆ Արսեն Ավակովը հայտարարել է, որ ներկայումս Մարիուպոլ քաղաքը ուկրաինացի ուժայինների վերահսկողության տակ է գտնվում։ Այս մասին փոխանցում է ««Газете.Ru»֊ն։
«Մարիուպոլն ամբողջությամբ ազատագրված է, քաղաքի երթևեկությունն ու վարչական շենքերի մուտքերը բաց են»,֊ մեջբերում է կայքը ՆԳՆ Ավակովի խոսքերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական ուժայինները գրավել են Մարիուպոլի քաղաքապետարանի շենքը։